Իրավիճակը լարվում է, երբ պետք է սպասել նոր պատերազմին. 3

Սկիզբը` այստեղ 

Որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի, այս անգամ ոչ միայն ավիացիայով, այլև զրահատեխնիկայով ու հետևակով Հայաստան ներխուժելու համար, գրում, խոսում, զգուշացնում, ահազանգում են թե՛ Հայաստանից դուրս, թե՛ Հայաստանում:

Դեռ փետրվարի 21-ին գրել էինք , որ «Գարնանն այստեղ պատերազմը կարող է վերսկսվել, եթե կարողանան Ռուսաստանը ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ»: Թվում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար: Մեր վերոնշյալ հրապարակումից մոտ 20 օր հետո այս մասին «Greek City Times»-ի իր հոդվածում գրել և Հայաստանի վրա հարձակումը Դոնբասում նախապատրաստվող պատերազմի հետ է կապել վերլուծաբան Պոլ Անտոնոպոլուսը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացրել է News.am -ը.

«Չնայած Ադրբեջանը սիրիացի վարձկանների եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայերից հետ գրավեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները, կարծես շուտով նոր հակամարտություն է բռնկվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստության եւ/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջեւան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասում էր, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը զիջեն Ադրբեջանին, նրանք կկորցնեն Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանն ու Նախիջեւանը:

Նա կարծում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի վտարել հայերին Ղարաբաղից, նրանք հետո կհարձակվեն Սյունիքի եւ Հայաստանի այլ մարզերի վրա: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքը, դա ոչ միայն Ադրբեջանը կկապեր Նախիջեւանի հետ, այլ նաեւ Թուրքիային անմիջական ելք կտար դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով եւ հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:

Ադրբեջանը պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները վերադարձնելու հարցում՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է միայն վերադարձնել այն տարածքը, որը համարում է գրավյալ:

Սակայն թուրք եւ ադրբեջանցի ազգայնականները կոչ են անում օկուպացնել Սյունիքի մարզը, որպեսզի վերջ տան Նախիջեւանի բաժանմանը Ադրբեջանից: Շատ հայտնի հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը այսօրվա հյուսիսային Հայաստանի վրա հիմնված ավելի փոքր հայկական պետություն ստեղծելն է:

Կարծես Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի`Սյունիքը Հայաստանից խլելու համար:

Անցյալ շաբաթ Ալիեւը հայտարարել էր, որ «նոր տրանսպորտային միջանցք կանցնի Զանգեզուրով՝ Ադրբեջանի պատմական տարածքով, եւ կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր անբաժանելի մասի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:

Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»: Սա ակնհայտ նշան է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացելու համար, որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանի հետ: Ալիեւի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու Ղարաբաղում: «Մենք չենք կարող ձեզ ասել, թե կոնկրետ որ տարածքում դա տեղի կունենա, բայց երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողության Սյունիքի դեմ՝ թուրքական Boeing 737AEW & C վաղ նախազգուշացման եւ վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկանունով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը պահեստազոր է կանչում, իսկ թուրք եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանի մոտ:

Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հնչում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես, պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը: Հնարավոր է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, միաժամանակյա գործողություններ սկսեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ: Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, իսկ թաթարական փոքրամասնությունը, իբր, ճնշված է: Բացի այդ, Թուրքիան դրոններ է մատակարարում ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաեւ հայտարարում է, որ առանց տատանվելու հանդես կգա Հայաստանի դեմ, եթե նա չզիջի իր պահանջներին:

Չնայած Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արեւմուտք շրջելու Փաշինյանի փորձերին՝ Մոսկվան այժմ օգնում է բարեփոխել հայկական բանակը եւ վերազինել այն»:

Եվս մեկ մեջբերում նույն հրապարակումից.

«Ի պատասխան՝ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը եւ չպետք է նոր զենք տրամադրի:

Ավելի կարեւոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը պարտավոր կլինեն օգնություն ցուցաբերել:

Թեեւ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ լինի Ռուսաստանին ներքաշել ռազմական հակամարտության մեջ, հարց է ծագում՝ արդյո՞ք Մոսկվան կկարողանա հաղթահարել Կովկասում եւ Դոնբասում միաժամանակ հակամարտությունները, եթե Ադրբեջանը եւ Ուկրաինան միաժամանակյա գարնանային հարձակումներ սկսեն: Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին եւ Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար, օրինակ՝ Հայաստանին ստիպել տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ»:

Անդրադառնալով վերլուծաբանի այն մտքին, թե «Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին եւ Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի…», ընդգծենք, որ դա և այդ կոչի նպատակի վերաբերյալ ենթադրությունը ոչ թե շատ հավանական են, այլ հակառակը` գրեթե բացառված են: Պոլ Անտոնոպոլուսը երևի մոռացել է, որ պանթուրքիզմի ծրագրի իրագործմանը ձգտող Թուրքիայի ախորժակը շատ ավելի մեծ է (հասնել ոչ միայն Ադրբեջան ու Կասպից ծով, այլև Միջին Ասիա ու Չինաստան), իսկ նրա ետևում կանգնած ուժերի աշխարհաքաղաքական նպատակները շատ ավելի հեռուն գնացող:

Ավելին. եթե Ադրբեջանն առանց Թուրքիայի լիարժեք մասնակցության, պատերազմ սկսի ՌԴ ռազմավարական դաշնակից և ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, ապա Ադրբեջանի ջախջախումն ու կապիտուլացիան երաշխավորված են:

Դոնբասում պատերազմը մարտի 3-ից արդեն սկսվել է, և այն պահից, երբ այդ պատերազմն Ուկրաինային ԱՄՆ-ի հորդորով, ուղղորդմամբ և աջակցությամբ կվերածվի ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի, Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու Թուրքիայի կոչի կարիքը չի ունենա, Ադրբեջանն ու Թուրքիան միաժամանակ կփորձեն օգտվել առիթից, իսկ ճիշտ պահի ընտրությունը նրանց թերևս կհուշի հենց նույն ԱՄՆ-ը:

Այս առումով առնվազն միամտություն է մոտ 1 ամիս առաջ ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի դիմումը` ուղղված ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին զգուշացմամբ:

«Զգուշացում. Ջո Բայդեն, Էնթոնի Բլինկեն. Պետդեպարտամենտ. Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը»,– գրված է հիշյալ գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Վերոնշյալ զգուշացումը, սակայն, ինչպես նշեցինք, առնվազն միամտություն է, քանի որ և՛ Դոնբասում սկսված պատերազմի, և՛ Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմի մեջ ներքաշելու ծրագրի, և՛ այդ պատերազմով Ռուսաստանի ձեռքնուոտքը կապել փորձելու, դրանով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերն ազատ արձակելու ու մեր տարածաշրջանում նույնպես մեծ պատերազմի (թերևս նույնիսկ Իրանի ընդգրկմամբ) մեկնարկը տալու, այդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սյունիքի, հնարավոր է, նույնիսկ ողջ Հայաստանի գրավման, հայոց մի նոր ցեղասպանության ու հայերին պետականությունից զրկելու սցենարի ետևում կանգնած է հենց նույն ԱՄՆ-ը` իր ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ կամ կամակատար Ջո Բայդենի գլխավորությամբ:

Այլ խնդիր է, թե կհաջողվի՞, արդյոք, այդ սցենարի իրագործումը… Դժվար թե, եթե Ռուսաստանը կարողանա միաժամանակ երկու ճակատով հաջողությամբ պատերազմ վարել, առավել ևս, եթե ՀԱՊԿ-ն էլ իր դերում լինի, գոնե Բելառուսն այդ կազմակերպության շրջանակներում կատարի իր պարտավորությունները:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան