Նման դեպքերում պատմությունը փաստել է, որ հայի զտարյուն տեսակը դառնում է, իրավամբ, արժանապատվությունը ետ բերող Վրիժառու

Ուժն է ծնում իրավունք և բացառապես այդ իրավունքի ուժով պետք է առերեսվել պատմության հետ

 

Ուժն է ծնում իրավունք և բացառապես այդ իրավունքի ուժով պետք է առերեսվել պատմության հետ ու հարևանություն, բարեկամություն, քիրվայություն անել, հակառակ պարագայում պարտադրված ես լինելու ընդունել ցանկացած խաղի կանոն, հետո անիծես բախտդ, մեղադրես բոլորին, անգամ Աստծուն և հարյուր տարին մեկ ցեղասպանվես ու գրես` «Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»։

Հայից ավելի խաղաղասեր ազգ պատմությունը չի տեսել, սակայն պետք չի հային սարքել անատամ մեկը և մատաղ անել։ Նման դեպքերում պատմությունը փաստել է, որ հայի զտարյուն տեսակը դառնում է, իրավամբ, արժանապատվությունը ետ բերող Վրիժառու, քանի որ արժանապատվությունը բնական իրավունքի նորմ է, ուստի Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզենա խուզի։

Այս փոքրիկ գրառմամբ տրվեց Հայի տեսակի հետագա գործառույթների իրավական մեկնումը, որը չի կարող կախվածության մեջ մտնել ոչ արտաքին, ոչ էլ ներքին գործոններից։

 

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն