ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք. Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք, համապատասխան ուղղությամբ քայլեր դեռ չեն նախատեսվել, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ավելի վաղ ասել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ կլինի հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի, հայտնում է INTERFAX-ը: Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիևը չի կարողանա դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ որի, Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն է, բացասական արձագանքներ է առաջացրել հատկապես գերմանացիների շրջանում: