Գերմանիան Ադրբեջանի քաղաքացու է արտաքսել

Ադրբեջանի քաղաքացին, ով մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել է Գերմանիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը:

Հաղորդվում է, որ փաստաթղթերի կեղծման միջոցով ադրբեջանցին ցանկացել է քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:

Արդարադատությունից հայտնել են, որ 2020 թվականին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր միջազգային հետախուզման մեջ են եղել և մեղադրվել են մարդկանց առևանգման, խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել են Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Թուրքիայից, Ալժիրից: