Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։

Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո:

Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին`Նիկոլ Փաշինյանի խորհրդական։