Եթե ուզում ենք Հայրենիք ունենալ՝ պարտավոր ենք Երկիրը մաքրել այս պատահականություններից

Ասել ու շարունակում եմ պնդել. եթե ուզում ենք Հայրենիք ունենալ, ապա պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը՝ Երկիրն այս պատահականություններից մաքրելու համար… Իսկ, եթե ոչ, ապա ստիպված ենք լինելու ունենալ նոր ու ավելի մեծ աղետներ… Որքան էլ ուզում եք բողոքեք հայի ճակատագրից կամ անիծեք այն, միևնույն է՝ մնալու ենք չլսված, քանի դեռ մենք ազգովին հանդուժում ենք նրանց, որոնց համար հայի ճակատագիրը ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ամեն ինչ անում են այն վերջնականապես խորտակելու համար…

Դա այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հայը հնարավորություն է տալիս մի քանի հարյուր պատահականությունների ամենօրյա ռեժիմով խոսել ու անել այն, ինչ ծրագրված լինելով դրսում, կյանքի է կոչվում ներսում… Ու այդպես դրսից ու ներսից Երկիր սողոսկած այլանդակություններից մեր բոլորիս աչքի առաջ, ու նաև շատ-շատերի չգիտակցված օժանդակությամբ, մենք կորցնելու ենք այն, ինչ երազել ենք ունենալ դարերով…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից