Ով հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Անդրադարձ է կատարվել.

1․Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությանը և Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պատասխանին

2․ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թուրքահաճո հայտարարություններին

3․Թուրքիայի հետ հայերին բարեկամության տանելու փորձերին, որն ինչպես նկատեց Դավիթ Բաբայանը, ոչ իրատեսական է, և շեշտեց, որ չպետք է մոռանալ, թե ով է մեր թշնամին։

4․Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային, կրոնական կոթողների և ժառանգության ոչնչացմանը և այդ ամենը կանխելու քայլերին

5․Կարմիր Շուկան թշնամուն հանձնելու լուրերի և դրա իրատեսական լինելուն

6․9 ամսում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից 4 զորավարժություն անցկացնելու պատճառներին և դրանց վտանգավորությանը

7․Նոր պատերազմի վտանգներին և դրանց աշխարհագրական տեղաբաշխվածությանը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորներից մեկի հայտարարությանը, թե Քարվաճառը ադրբեջանական է, Դավիթ Բաբայանը շեշտեց՝ արտահայտություններում պետք է զգույշ լինել, իսկ այն անձը, կապ չունի թե նա ով է, որը կհայտարարի, որ ղարաբաղցիները թուրք են կամ ցանկացած պառակտող հայտարարություն կանի, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։

Կարմիր Շուկայի հանձնման հետ կապված ԱՀ արտգործնախարարը հավաստիացրեց, որ հանձնման մասին խոսք գնալ չի կարող։

Նոր պատերազմի վերսկսման վտանգներին անդրադառնալով, Դավիթ Բաբայանը նկատեց, որ եթե նոր պատերազմ լինի, ապա դա ուղղված կլինի ոչ միայն Արցախի, Հայաստանի դեմ, այլև Ռուսաստանի, քանի որ այսօր Արցախում ռուս խաղաղապահներն են միջնորդական առաքելություն իրականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում