Թուրքական գործոնը Հայաստանում և նոր պատերազմի վտանգը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը։

Տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, և փորձագետները խոսում են հնարավոր ռուս-թուրքական պատերազմի և տարածաշրջանը Սիրիայի օրինակով ապակայունացնելու մասին։ Աննա Աբրահամյանը հաղորդման ընթացքում վերլուծեց տարածաշրջանային լարվածությունը՝ ներկայացնելով ԱՄՆ, Ռուսաստան, Իսրայել, Թուրքիա, Իրան շահերն ու այդ երկրներից Ռուսաստանին, Իրանի դեմ թուրք-իսրայելամերիկյան տանդեմի սպառնալիքը։ Մինչ Հայաստանում իրենց ազգային հորջորջած ինչ-որ ուժեր փորձում են տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու համար հնարավորինս նվաստացնել Ռուսաստանի դերը Հայաստանի պետականության պահպանման և մեր գոյության հարցում, Արցախյան պատերազմում պարտությունը կապել ռուսթուրքական պայմանավորվածությունների հետ, մինչև Ռուսաստանից ընդամենը պաշտոնական մակարդակով Թուրքիայի նկատմամբ բարիդրացիական հայտարարություններ են հնչում, Ռուսաստանը Սիրիայում չեզոքացնում է թուրքական ահաբեկչական որջը, Կովկասում ամեն գնով ամրապնդում իր դիրքերը Թուրքիայի հնարավոր հարձակմանը դիմակայելու և հակահարված տալու համար։

Աննա Աբրահամյանը ներկայացրեց Թուրքիայի հայասպան, հայերի ոչնչացման նկրտումները՝ ասելով, որ Թուրքիան փորձում է Ցեղասպանության ճանաչման պարտադրանքի հարցը լուծել՝ չկա հայ, չկա հայկական հարց սկզբունքով և այսօր ինտենսիվորեն այդ քաղաքականությունն է իրականացնում, երբ Հայաստանի իշխանությունները քարոզում են բարի թուրքի և թուրքին ներելու, նրանց իրականացրած ոճրագործությունը ներելու քարոզչություն։ Եվ դա արվում է Արևմուտքի լուռ համաձայնությամբ և խրախուսմամբ։ Ուստի նստել և հույսով սպասել, թե Բայդենը կարտաբերի Ցեղասպանություն բառը, ըստ միջազգայնագետի՝ մանկամտություն է։

Թուրքիային որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի հետ սահմանի բացումը, և ո՞վ է իրականում այդ ծրագրից շահելու տարածաշրջանում։ Հաղորդման ժամանակ անդրադարձանք նաև այս հարցադրումներին՝ Հովիկ Աղազարյանի հայտարարությունների համատեքստում, թե ի՞նչ է շահելու Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում։

Մենք երեք տարի չիմացանք, թե ինչ են բանակցում Արցախի խնդրի շուրջ և հիմա նորից թաքցվում է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու համար բանակցություններ եղե՞լ են, թե ոչ։ Ամեն դեպքում այն, ինչ այսօր իրականացնում են իշխանությունները, փաստում է, որ 2017 թվականին աղբամանը նետված հայ-թուրքական արձանագրություններով Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանները հետևողականորեն իրականացվում են։

Մանրամասները՝ տեսանյութում