ԳՇ-ը՝ Մուրադովի ընդունելության ժամանակ ՌԴ շրջված դրոշի մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Ընդունելության ժամանակ Ռուսաստանի Դաշնության դրոշը դրված էր հակառակ հերթականությամբ՝ կարմիր, կապույտ, սպիտակ: Ասել է թե՝ ակնհայտորեն դա ՌԴ դրոշը չէ:

Արարողակարգի սխալի մասին Tert.am-ը պարզաբանում խնդրեց ԳՇ տեղեկատվության բաժնից: ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանն ասել է. «Ամեն դեպքում վստահաբար որևէ դիտավորություն չկա»։ 

Նշենք, որ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին, ինչից հետո կատարվեց երկրորդ զավեշտը. ՊՆ կայքից ամբողջությամբ հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը: