Ինչպե՞ս են վերաբերվում Սփյուռքում Թուրքիայի հետ Հայաստանի սկսած սիրախաղին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ազգային միացյալ Հայաստան, Digital Hay ՀԿ-ների նախագահ Գևորգ Բագրատունին։

Ի՞նչ են տեղեկատվական պատերազմն ու ուղեղների լվացման տեխնոլոգիաները, ինչի՞ համար են դրանք կիրառվում և ի՞նչ մեթոդներով։ Հաղորդման հյուրն անդրադարձավ այս հարցերին՝ ներկայացնելով դեռ ամերիկյան երկվորյակ շենքերի պայթեցման ժամանակ կառավարության կողմից հանրության վրա կիրառված տեխնոլոգիան, որի հիմքում սուտն էր ընկած։ Այդ մեթոդները մեծ արդյունավետությամբ կիրառվեցին նաև Հայաստանում թե 2018 թվականի հեղաշրջումն իրականացնելու ժամանակ, թե իմքայլականների՝ իշխանության եղած ժամանակ, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայ հասարակությանը ճշմարտությունից հեռու պահելու նպատակով։

Ինչպե՞ս են մեզ վարժեցնում նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու Ցեղասպանությունից պահանջատիրության հրաժարմանը։ Մի քանի տարի առաջ այս մասին մեր հասարակության մեջ խոսելը անհնարին էր պատկերացնել, իսկ այսօր արդեն նման հայտարարությունները  հանդուրժելի են։

Ինչպե՞ս են Սփյուռքում վերաբերվում իմքայլականների վարած արտաքին քաղաքականությանը։ Երեք տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջմանը Սփյուռքը լայնորեն աջակցում էր փաշինյանին, այսօր այդ աջակցությունը դեռ կա՞։ Գևորգ Բագրատունին մտահոգություն հայտնեց, որ Սփյուռքը ևս այսօր կանգնած է ուծացման լուրջ խնդրի առաջ, քանի որ հայապահպանության համար հայաստանյան իշխանությունները բացարձակ ոչինչ չեն անում։

Մանրամասները՝ տեսանյութում