Նիկոլ, ես քեզ քաղաքական սեր կխոստովանեմ, Աննայի ականջը խուլ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, մանկավարժ Լուսինե Թադևոսյանը, արվեստագետ Անահիտ Ստեփանյանը

Հաճախ է ասվում, որ այս իշխանության կողմից կիրառվող բազմաթիվ տեխնոլոգիաների շարքում ամենից շատ կիրառվողը «Օվերտոնի պատուհան» կոչվող մեթոդն է: Գուցե շատերը նաև չգիտեն, թե ի՞նչ ասել է «Օվերտոնի պատուհան»: Նշենք, որ  մեթոդի հիմնադիրը՝ ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնը, իր «գյուտով» հիմնավորեց, թե ինչպես կարելի է հասարակության համար բացարձակ անընդունելի, խիստ մերժելի գաղափարները՝ քիչ չափաբաժիններով ու հետևողականորեն ներկայացնելու դեպքում, հասնել նրան, որ անընդունելին ու մերժելին մարդկանց համար դառնա ընդունելի, անգամ միակ ու բացառիկ ճշմարտություն։

Իշխանության գալով, Փաշինյանի թիմը կոնկրետ ուղղություններով սկսեց կիրառել հենց այս մեթոդը. պայքար սկսեցին Հայոց եկեղեցու դեմ, վարկաբեկեցին մեր հերոսներին, բանակը, Արցախյան ազատամարտը, հարվածն ուղղեցին ազգային արժեհամակարգի դեմ:

Զուգահեռաբար սկսվեց այլասերման քարոզ. Ազգային ժողովը դարձրին տրանսգենդերների քարոզի հարթակ, Փաշինյանը սեռական փոքրամասնություններին վերցրեց իր հովանու ներքո, կառավարությունը հսկայական գումարներ տրամադրեց տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանման համար:

Եվ այսպես՝ պղծության ու այլասերման քարոզը սկզբում՝ փոքր, հետո մեծ չափաբաժնով մատուցվեց ու մատուցվում է մեր ժողովրդին:

Անցած տարի մայիսին առանց հանրային քննարկում կազմակերպելու, Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան ու օրենքով Հայաստանի դռները բացեց պղծությունների, այլասերումների առաջ: Պատերազմը խանգարեց, որ վավերացնեին նաև Ստամբուլյան կոնվենցիան: Բայց իշխանությունը կայացրել է այդ տխրահռչակ Կոնվենցիայի վավերացման քաղաքական որոշումը, դրա համար ԵԽ-ից ստացել է 600 000 դոլար ու հիմա գնում է դրա վավերացման ճանապարհով։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։