Ի՞նչն է ավելի ազնիվ՝ կանխե՞լ ազգիս ինքնասպանությունը թե՞ վերահաս մահից հետո արձանագրել, որ մենք այս անգամ ևս ճիշտ էինք

Երեկ շատերը չնկատեցին, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Բայդեն թեժ բանավեճի մեջ է խառնվել, քննադատելով ԱՄՆ նախագահին և «մեծահոգաբար» պաշտպանելով ՌԴ նախագահին։

Երեք դիտարկում, որ կարևոր են նաև մեզ համար։

  1. Էրդողանը աշխարհաքաղաքական իմաստով արդեն «այդքան կա», որ հրապարակայնորեն փորձում է խառնվել աշխարհի հզորների վեճին։
  2. Պուտինը Էրդողանի աջակցության կարիք, բնավ, չունի։ Սակայն Էրդողանի այս քայլը ակնհայտ հեռավար հաշվարկ ունի՝ Մոսկվայի գլխի տակ դրվող արեւելյան փուսքյուլներով փափուկ բարձից սկսած վերջացրած կոնկրետ շահերով, այդ թվում՝ Արցախում։
  3. Թուրքիան շարունակելու է առավելագույնը քաղել Ռուսաստան-Արևմուտք լարվածության պարույրի նոր պտույտից։ Հիշեցնեմ, որ օրերս նույն Էրդողանը ԲԼՈՒՄԲԵՐԳ-ում հոդված էր հրապարակել, խնդրելով Արևմուտքից օգնություն Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի, ինչպես նաեւ քրդերի դեմ պայքարում։

Գլոբալ վտանգավոր տեղաշարժերի մեջ կրկին հարց տվեք ձեզ. ի՞նչն է ավելի ազնիվ՝ կանխե՞լ ազգիս ինքնասպանությունը թե՞ վերահաս մահից հետո արձանագրել, որ մենք այս անգամ ևս ճիշտ էինք…

 

Արմեն Աշոտյան