Մարտավարական զորավարժությունների ժամանակ դուրս են բերվել Սմերչը, Իսկանդերն ու Սկադը․ ՊՆ

Սմերչ համազարկային կրակի համակարգերը դուրս են բերվել թաքստոցներից։ Զինված Ուժերում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ։ Գերհզոր Իսկանդերն ու Սկադը նույնպես դաշտային ելքի ընթացքում դիրքավորվել են։ Զինուժի բացառիկ ռեպորտաժը։ Բնագծերի պաշտպանություն ոչ միայն առաջնագծում, թիկունքում, այլև օդում։ Վարժանքներին միացել են նաև հակաօդայինները։ Նաեւ պաշտպանական բնագծի մյուս կողմում. հատուկ նշանակության ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի դիրքապահներին, հակահարձակման ժամանակ նաև դիրքը։ Եվ մարտական կրակ՝ հրետանային համազարկերով։ Հրետանավորները գործի են դրել պատերազմում կոփված հաշվարկները։

ՀՀ ՊՆ