Ակորդ, և մի ողջ աշխարհ քո առջև է (տեսանյութ)
Հաղորդաշարի հյուրը թուրքագետ Սերգեյ Մանվելյանն է
Չհանդուրժել նույնիսկ սեփական չնչին թերությունը, ահա սա է կատարելության հատկանիշը:
Նա կատարյալ էր, մեր ժամանակների դասական կատարողական արվեստի վիթխարի տաղանդի տեր, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, ով բռնեց հավերժի ճամփան:
Դեռ երեք տարեկան աղջնակի ճակատագիրը կանխորոշել էր ինքը՝ Ռոմանոս Մելիքյանը՝ այս երեխան երաժիշտ է դառնալու:
Ավելի ուշ Ռոստրոպովիչը պետք է վավերացներ այն փաստը, որ նրան մեծ ապագա է սպասում և դառնար նրա բեմական վերելքի կնքահայրը:
Մի անգամ Մեդեային հարցնում են, թե ինչու լեզու չի գտնում ղեկավարների հետ, ինչը կպահովեր իր առաջխաղացումը, նա պատասխանում է, թե չպետք է համոզել, որ երաժշտությունը, ջութակը, արվեստը լավ բաներ են: Ճշմարիտ է՝ երբեք չպետք է փորձել ուղղել անուղղելին, մի՞թե միջակությունը կարող է գնահատել այն, ինչն իրեն հասու չէ:
Մանրամասները՝ տեսանյութում