Իրանում այսօր նշում են իրանական 1400 թվականի տարեմուտը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Զարիֆը շնորհավորել է Նովռուզի կապակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը:

Շնորհավորելով իրանական 1400 թվականի տարեմուտի կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նոր տարին կնշանավորվի խաղաղությամբ և սպառնալիքներին ու բռնություններին վերջ կտրվի:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում շնորհավորելով Նովրուզի և իրանական 1400 թվականի   տարեմուտի կապակցությամբ,  գրել է. «Թող Նոր տարին իր հետ բերի եղբայրություն և խաղաղություն ժողովուրդների միջև և վերջ դնի բռնություններին, սպանություններին, ահաբեկումներին և իշխելու ու ճնշելու մշակույթին»: