Ընտրությունների գնալով՝ ընդդիմությունը հակասում է դավաճանության մասին իր պնդումներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղակտիվիստ Տաթև Վիրաբյանը Քարվաճառից

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք հունիսի 20-ի հնարավոր արտահերթ ընտրությունների, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, Հայրենիքի փրկության շարժման դիրքորոշման, «Լուսավոր Հայաստան» կուսակցության մատուցած ծառայությունների մասին։ Այս իշխանությունների հետ ընտրությունների գնալով՝ ընդդիմությունը լեգիտիմացնում է Արցախը վաճառելը, Հայաստանի սահմաններն ադրբեջանին նվիրաբերելը, մեր 7000 զոհերը, այն ամենը, ինչ այս իշխանությունները պատուհաս դարձրեցին մեր երկրի համար։ Եվ կա այն զանգվածը, որն անգամ այս պայմաններում կգնա և նորից կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։

Տաթև Վիրաբյանը խոսեց նաև ընդդիմադիր հանրության վերաբերմունքի մասին հնարավոր ընտրություններին և այդ ընտրություններն ընդդիմության կողմից իրականություն դարձնելու հնարավորությանը։

Անդրադարձանք նաև հարցին, թե ինչո՞ւ չի կարելի այսօր գնալ ընտրությունների, որքանո՞վ է հանրությունն ի վիճակի սթափ ու ճիշտ ընտրություն կատարելու, և արդյո՞ք չի կրկնվի 2018 թվականի մոլորությունը, երբ հույզերը որոշեցին Հայաստանի ապագա ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում