Բայդենը պատասխանել է Պուտինի՝ բանավիճելու առաջարկին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հանդիպելու և բանավիճելու առաջարկին։ Նախագահ Բայդենը ասել է, որ վստահ է, որ ինքն ու Պուտինը միասին կխոսեն ինչ որ պահի։ Այս արձագանքից հետո Սպիտակ տունը հստակցրել է, որ երկու նախագահները կխոսեն, երբ գա հարմար պահը։