Մոռացե՞լ եք ում հետ եք արտահերթի գնալուն համաձայնվել, Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր ստախոսի ու կեղծարարի

Արտահերթ ընտրության գնալու բոցաշունչ ստատուսներ գրելուց առաջ, որը, ըստ նիկոլի, կլինի հունիսի 20-ին, չմոռանաք Քարվաճառի փակվող դարպասի նկարները, չմոռանաք, որ մեր ծաղկեցրած հայրենիքը Նիկոլը 44 օրում մեզանից խլեց ու տվեց իր եղբայր թուրքին, չմոռանաք բազմահազար զոհերին, չմոռանաք, որ Սփյուռքում շատ հայերի վրա ծիծաղում է ադրբեջանցին, չմոռանաք, որ որոշներդ օրակարգային էիք համարում Փաշինյանի հրաժարականը, կոկորդ էիք պատռում, իսկ մենք, թեկուզ չուզելով, բայց լսում էինք։

Դուք հաշտվել եք էս ամենի հետ, ձեզ ոչինչ չեն ասել էն հայի աչքերը, որն իր տան պատերը վառում ու ծխի վերջին քուլայի հետ ասես կյանքի վերջին էջն էր թերթում, ձեզ ոչինչ չեն ասել «Բարի Գալուստ Արցախ» աֆիշի ապամոնտաժման լուսանկարները, ձեզ ոչինչ չեն ասել…

Հաշտվել եք էն մտքին, որ երկու ամիս ավել պիտի ծվատվի ու կոլապս ապրի մեր հայրենիքը, դեռ հարց է դրանից հետո ինչ կլինի …

Հավատում եք արդար ընտրությա՞ն… Ախր էդտեղ էլ եք սխալվում, կամ ձեզ ձեռք է տալիս …

Մոռացե՞լ եք ում հետ եք արտահերթի գնալուն համաձայնվել, Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր ստախոսի ու կեղծարարի, երկրի գերագույն գլխավոր ֆեյքի ու ֆեյքողի, ով հերոսի պապ է ֆեյքում, պատերազմ է ֆեյքում, զոհվածի լացող «ծնող է ֆեյքում, ամեն ինչ է ֆեյքում: Չէ, ես ձեզ չեմ հասկանում, ես ձեզանից վախենում եմ….

Տաթև Արցախֆեյսբուքյան էջից