Պատերազմ Զանգեզուրի համա՞ր (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է

Արցախյան երրորդ պատերազմը սկսելուց առաջ Ադրբեջանը, Թուրքիան մի քանի անգամ անցկացրին զորավարժություններ։ Հիշենք, թե զորավարժություններին զուգընթաց ինչ էր հայտարարում Ալիևը՝ «Ղարաբաղը ադրբեջանական պատմական հողն է», «Մենք պետք է հետ վերադարձնենք Ղարաբաղը»: Այսօր ևս ադրբեջանաթուրքական տանդեմը սկսել է լայնածավալ զորավարժություններ, ու Ալիևը հայտարարում է, թե. «Զանգեզուրը ադրբեջանական պատմական տարածք է», և հավելում, թե «նոր տրանսպորտային միջանցք պետք է անցնի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրի միջով, ու կապող օղակ հանդիսանա Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև»։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են նոր պատերազմի։ Ինչպես գրել էր հունական լրատվամիջոցներից մեկը, այս անգամ այդ պատերազմը լինելու է Զանգեզուրի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։