ՌԴ-ն բաց տեքստով Ադրբեջանին ասում է, որ չփորձեք որևէ սադրանքի գնալ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մարտի 15-18-ը Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները տարածաշրջանի համար կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում։

Եթե վերծանենք այս միտքը, ապա ստացվում էր , որ ՌԴ-ն բաց տեքստով ասում է, որ չփորձեք որևէ սադրանքի գնալ, և տարածաշրջանում անվտանգությունն ու կայությունը, որը հաստատվել է ի շնորհիվ ՌԴ նախագահ Պուտինի անմիջական միջնորդությամբ, վտանգի տակ դնել։

Միամիտ կլինի կարծել, որ այս զորավարժությունների շքերթը Բաքվի բռնապետի մտքի արգասիքն է, սա Թուրքիայի թելադրանքով վարվող քաղաքականություն է, որի նպատակն է ՌԴ-ին ուղիղ ներքաշել պատերազմի մեջ։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։