Մարտակերտի զորամասից երկու զինծառայողի մասունք է հանձնվել հայկական կողմին

Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ը։

Սակայն Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Պատերազմի օրերին  տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Հիշեցնենք, որ փետրբարի 15-ից ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ կատարել հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում։