Մարտի 6-ին՝ ժամը 15:00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

Վաղը՝ մարտի 6-ին՝ ժամը 15:00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Այս մասին հայտարարություն է տարածել Շարժման ֆեյսբուքյան էջը՝ կցելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները փետրվարի 24-ից փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրված։