Այդ կապիտուլյանտը մեզ փորձելու է վերացնել՝ Հայաստանը աշխարհի համար մոռացության մատնելու ճանապարհով

Տեղական ստերն այլևս չեն տալիս ցանկալի արդյունք։ Չեն ապահովում քննարկում կամ էյֆորիա։

Միակ արձագանքը, որ ստանում է խեղկատակը, դա հասարակության շրջանում հարցն է՝ հիմա ի՞նչ հիմարություններ է դուրս տվել։

Հիմա փորձը է արվում Հայաստանի նկատմամբ միջազգային մասշտաբի ստորություն անելը։ Ինչն էլ դավաճանն անում է առանց վարանելու։

Հայաստանի վարկը ոչնչացնելուց հետո, ուզում է ոչնչացնել նաև Հայաստանի բարեկամ լինելը։ Շատ պարզ՝ ամոթալի է դարձնում Հայաստանի բարեկամ լինելը։

Բոլորն աստիճանաբար հոգնելու են մեր պետությունը զավթածից հոգեխանգարմունքների հերթական ակտից։ Իսկ ինքը լավ գիտի, թե ուր է գնում և ինչի է ուզում հասնել։

Այդ կապիտուլյանտը մեզ փորձելու է վերացնել՝ Հայաստանը աշխարհի համար մոռացության մատնելու ճանապարհով։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից