Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է (լուսանկարներ)
Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է։ Փակ է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը, Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան:
«Դավաճան հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկում են քաղաքացիները։
Panorama.am-ը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ բաժանվում են և չորս ուղղությամբ շարժվում՝ այս իշխանություններին ցույց տալու, որ իրենց հեռացման պահանջը կա։