Բրիտանացի վարորդները մինչև 4200 դոլար փոխհատուցում կստանան՝ հին մեքենաներից հրաժարվելու դեպքում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը վտանգավոր արտանետումների պատճառով օդն ամենաշատն աղտոտող մեքենաների տերերին կսկսի մինչև 4200 դոլար փոխհատուցում տրամադրել, եթե նրանք հրաժարվեն իրենց մեքենաներից և օգտվեն հասարակական տրանսպորտից, հեծանիվներից, էլեկտրական սկուտերներից կամ տաքսիներից, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Քովենտրիում այս գարնանը կմեկնարկի կառավարության աջակցությունն ստացած փորձնական ծրագիրը՝  խցանումները նվազեցնելու և օդի որակը բարելավելու նպատակով: Փոխհատուցում կառաջարկվի 2006–2016 թթ.  արտադրության դիզելային և բենզինային շարժիչներով մեքենաների սեփականատերերին: Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար, որից հետո կգնահատվի դրա արդյունավետությունը:

2019 թ. բրիտանացիներն իրենց տրանսպորտային միջոցներով, ընդհանուր առմամբ անցել են 574 միլիարդ կմ, ինչը 11 տոկոսով ավելի է, քան 5 տարի առաջ գրանցված տվյալները։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը։