Հայաստանում կանցկացնենք թարգմանիչների ֆորում, Խաչատրյանի անվան մրցույթ. Շվիդկոյ

Այս տարվա երկրորդ կեսին ԱՊՀ երկրները մշակութային, գիտական և հումանիտար ոլորտներում կարող են վերադառնալ լիարժեք համագործակցության առկա ձևաչափով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյը:

«Այս տարի, հուսով եմ, մինչ ամառ մենք կդադարեցնենք առցանց ռեժիմը և կանցնենք իրական իրադարձությունների: Կարծում եմ՝ առաջին նման մեծ իրադարձությունը կլինի Համագործակցության երկրների գիտական և ստեղծագործ մտավորականության ֆորումը: Մենք նախատեսում էինք այն անցկացնել Ուզբեկստան, կարծում եմ՝ այդպես կլինի», – նշել է Շվիդկոյը:

Նրա խոսքով, ծրագրերում կան հարյուրից ավելի իրադարձություններ, որոնք ստիպված տեղափոխվել են անցած տարվանից 2021 թվական:

«Մի շարք միջոցառումներ պետք է տեղի ունենան Հայաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում: Կարծում եմ, որ տարվա երկրորդ կեսը շատ հագեցած կլինի», – ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Նա հայտնել է, որ նախատեսում են Հայաստանում անցկացնել թարգմանիչների ֆորում,  Խաչատրյանի անվան մրցույթ: