Ինչպես չհարցնել` պետական դավաճանության թիկունքին, ազգադավության թիկունքին, Հայրենիքի կործանման թիկունքի՞ն էլ կանգնած

Անհնար է առանց զայրույթի դիտել, լսել չգիտեմ գյումրեցի, թե մոտակա գյուղերից մեկից եկած, բայց գյումրեցու անունը գցող, պետական դավաճանին սատարող այս շնչավորին:

«Հարգելի վարչապետ ջան, դու ընձի ճանաչում ես, ընձի կընդունե՞ս, ես գուկամ…»:

Կարո՞ղ է որևէ մեկը հավաստել, որ այս կինը ձգտելով վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ հանդիպման, անձնական նեղ շահ չի հետապնդում… Թե՞ նրա հետ խոսելու է բարձր մատերիաներից, աշխարհաքաղաքական խնդիրներից, ողբալի վիճակում գտնվող Գյումրիում տնտեսություն զարգացնելուց, թշնամուն Հայրենիքի տարածքները պատառ-պատառ հանձնելու անթույլատրելիությունից… Ախր մակարդակն ակնհայտ է:

«Մեռա կյանքիդ, ես քու թիկունքդ կայնած եմ, սաղ ազգովի, ազգովի…»:

Այս մեջբերումն էլ նրա խոսքից է` Նիկոլի` իր թիկնապահին կամ օգնականին ուղղված հանձնարարությունը` հեոախոսահամաևը վերցրու, և իրեն տված խոստումը` «կզանգեմ, կխոսանք», լսելուց անմիջապես հետո:

Ինչպես չհարցնել` պետական դավաճանության թիկունքին, ազգադավության թիկունքին, Հայրենիքի կործանման թիկունքի՞ն էլ կանգնած…

Եվ հետո` ի՞նչ իրավունքով է այդ կինն ազգի անունից Նիկոլին հավաստում մի բան, որն իրականությունից չափազանց հեռու է, այսինքն` բարբաջում ու ստում է, քանի որ ազգը, առավել ևս` ամբողջ ազգը Նիկոլի թիկունքին կանգնած չէ, նրան սատարում է ժողովրդի սոսկ մի մասը, իմ համոզմամբ, փոքր մասը:

ՀՀ գերագույն գլխավոր ստախոսին, որը սիրում է սուտը, հավանաբար հաճելի էր լսել նաև այդ սուտը… Եթե Նիկոլը սրանով է մխիթարվելու, ապա, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Ես քո թիկունքին կանգնած եմ. գյումրեցի կինը՝ Փաշինյանին

https://www.youtube.com/watch?v=Hgm03putFAY&feature=emb_logo

Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։