Կտրուկ հակազդեք, եթե ձեզ խաբելով ասեն, թե պատվաստումը պարտադիր է, պետք է պատվաստվեք
Արդյոք սա առանձնապես խոշոր չափերի հասնող պետական միջոցների հերթական վատնումը չէ՞ ազգադավների այս իշխանության կողմից…
Սկիզբը` այստեղ
Հայաստանում մոտ 90 000 մարդու, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատրաստվում են COVID-19-ի դեմ պատվաստել բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության` անվտանգության առումով առնվազն կասկածելի ու ցածր արդյունավետության պատվաստանյութով:
«AstraZeneca»-ի պատվաստանյութի ցածր արդյունավետությունը նկատի ունենալով է, որ Ավստրալիա-Նոր Զելանդիայի իմունոլոգների ընկերությունն Ավստրալիայի դաշնային կառավարությանն անցյալ ամիս կոչ է արել դադարեցնել դրանով պատվաստման ծրագիրը բնակչության զանգվածային իմունիզացիայի համար, քանի որ այն բավականաչափ արդյունավետ չէ կոլեկտիվ իմունիտետի մշակման համար:
«Կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը շատ կարևոր է, քանի որ հենց այն է, որ, ի վերջո, կդադարեցնի վիրուսի շրջանառությունը և կօգնի մեզ վերադառնալ նորմալ կյանք»,- հունվարի 13-ին «9News»-ի եթերում ասել է վարակիչ հիվանդությունների ընկերության փորձագետ, Մոնաշի անվան համալսարանի գիտաշխատող Միշել Անանդա-Ռաջան և հավելել, որ պատվաստանյութի արդյունավետությունը (կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու ունակությունը) պետք է լինի առնվազն 70 կամ 80 տոկոս, մինչդեռ «AstraZeneca»-ի պատվաստանյութի արդյունավետությունն ընդամենը 62,1 տոկոս է:
Իմունիզացիայի ազգային ռազմավարության վերանայման անհրաժեշտությանը համաձայնել է Իմունոլոգների ավստրալիական ընկերությունը, որի նախագահ, պրոֆեսոր Սթիվեն Թըրներն ասել է, որ «AstraZeneca» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ներկայիս արդյունքները թույլ չեն տալիս դրա լայն կիրառումը:
«Դա այն պատվաստանյութը չէ, որը ես լայնորեն կօգտագործեի, քանի որ ցածր արդյունավետություն ունի,- ասել է Թըրները:- Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման գործընթացում չի կարելի հույս դնել այդ պրեպարատի վրա»:
Ըստ ռուսական «Спутник V»-ի մշակողի, «AstraZeneca»-ի պրեպարատի համեմատ «Спутник V» պատվաստանյութն ավելի մեծ արդյունավետություն է ցույց տալիս, քանի որ դրանում օգտագործված է ոչ թե շիմպանզեի, այլ մարդու ադենովիրուս: «Спутник V»-ի ցածր արդյունավետության խնդիր չկա ի շնորհիվ նաև նրա, որ միմյանց որոշ ժամանակ անց հաջորդող երկու պատվաստումների համար օգտագործվում են մարդու երկու տարբեր ադենովիրուսային վեկտորներ:
Ավելին. նոր կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի` B.1.351 տարբերակի դեմ իր պատվաստանյութի ցածր կամ սահմանափակ արդյունավետության մասին խոստովանել է նույնիսկ ինքը` «AstraZeneca» ընկերությունը, որը տվյալ պատվաստանյութը մշակել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: Մինչև իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն է ստիպված եղել հայտարարել, որ Հարավային Աֆրիկայում հարցեր են առաջացել երկրում հայտնաբերված նոր շտամի դեմ «AstraZeneca»-ի պատվաստանյութի արդյունավետության առնչությամբ:
Փետրվարի 7-ին Հարավային Աֆրիկան հայտարարել է, որ ժամանակավորապես հետաձգելու է «AstraZeneca»-ի պատվաստանյութով COVID-19- ի դեմ պատվաստումների իրականացումը, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված վիրուսի նոր տարբերակի (շտամի) հարուցած հիվանդության մեղմ և միջին դեպքերը կանխելու հարցում նվազագույն արդյունավետություն կա:
Բացի վերոնշյալից, անորոշ է մնում հիվանդության ծանր դեպքերը կանխարգելելու գործում տվյալ պատվաստանյութի արդյունավետության հարցը, անհրաժեշտ են նոր փորձարկումներ, քանի որ Հարավային Աֆրիկայում վերջերս կատարված հետազոտությանը հիմնականում մասնակցել են երիտասարդ և առողջ մարդիկ (2000 հոգի):
Ընդգծենք, որ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում SARS-CoV-2-ի նոր, ավելի վարակիչ շտամների ի հայտ գալն անցյալ տարվա վերջից լուրջ մտահոգություններ է առաջացրել: Ենթադրություններ կան, որ դրանք ոչ միայն ավելի վարակիչ են, այլև ավելի մահացու:
Ահա, չնայած վերոնշյալ իրողություններին, հիշյալ հանձնաժողովն առաջարկել է չմերժել «AstraZeneca»-ի պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված մեր երկրի բնակչության 3 տոկոսի համար, «ՀՀ առողջապահության նախարարություն» անվամբ հանդես եկող մարմինը կամ կառավարությունն էլ արդեն որոշակի քայլեր է կատարում տվյալ պատվաստանյութի գնման ուղղությամբ: Արդյոք սա առանձնապես խոշոր չափերի հասնող պետական միջոցների հերթական վատնումը չէ՞ ազգադավների այս իշխանության կողմից…
Նկատի ունենանալով, որ խոսքը ՀՀ բնակչության 3 տոկոսի, այսինքն` մոտ 90 000 հոգու համար նախատեսված պատվաստանյութի ձեռքբերման մասին է, քանի որ ՀՀ բնակչությունը, պաշտոնական վիճակագրության համաձայն, մոտ 3 միլիոն է, և հաշվի առնելով, որ, ըստ հիշյալ հանձնաժողովի արձանագրության, մեկ անձին 2 դեղաչափ է անհրաժեշտ, մեկ դեղաչափի արժեքն էլ 4 ԱՄՆ դոլար է, ապա մոտ 180 000 դեղաչափի միայն արժեքը (չհաշված այլ ծախսերը` պատվաստանյութի փոխադրումը, պահպանումը, ներարկիչների արժեքը և այլն) կազմում է մոտ 720 000 դոլար, որը փոքր գումար չէ:
Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ այդ գումարը չի հատկացվում ռուսական «Спутник V»-ի գնման նպատակով, որն անվտանգության առումով համեմատաբար քիչ մտահոգությունների տեղիք է տալիս, իսկ արդյունավետությամբ անվիճելիորեն գերազանցում է «AstraZeneca»-ի պատվաստանյութին: Ինչո՞ւ մինչև օրս «Спутник V»-ի չնչին քանակ (դեղաչափ) է բերվել ՀՀ և օգտագործվել…
Ըստ բժշկագիտական աշխարհի հեղինակավոր «Lancet» ամսագրի փետրվարի 5-ին հրապարակած կլինիկական հետազոտության 3-րդ փուլի արդյունքների, «Спутник V»-ի արդյունավետությունը կազմում է 91,6%, 60 տարեկանից բարձր կամավորների շրջանում ՝ 91,8%: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած տեղեկության համաձայն, նշված պատվաստանյութի արդյունավետությունն ավելի քան 95% է, ավելին, մասնագետների հավաստմամբ, «Спутник V»-ի պաշտպանության մակարդակն արդեն հասցվել է 96-97%-ի:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հավաստմամբ, «Спутник V»-ն պլատֆորմի անվտանգության տեսանկյունից գերազանցում է COVID-19-ի դեմ աշխարհում գոյություն ունեցող բոլոր մյուս պատվաստանյութերին, ունի փոխադրման դյուրինություն, պահպանման ջերմաստիճանային պայմանների առումով խստապահանջ չէ` +2-ից +8 աստիճան (համեմատության համար նշենք, որ «Pfizer/Biotech»-ի BNT162 պատվաստանյութի պահպանման համար պահանջվում է ցելսիուսի -80 ատիճան), գինն էլ մատչելի է:
Ավելին. ՌԴ նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվել է COVID-19 նոր շտամների դեմ ռուսական պատվաստանյութերի արդյունավետությունը: Ինչպես երեկ հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը, վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի մասնագետները հաստատել են ռուսական «Спутник V» և «EpiVacCorona» պատվաստանյութերի արդյունավետությունը կորոնավիրուսի բրիտանական շտամի և ևս մեկ շտամի դեմ, որը չի պարունակում բրիտանական շտամին բնորոշ մուտացիաների շարք:
Արթուր Հովհաննիսյան