Կտրուկ հակազդեք, եթե ձեզ խաբելով ասեն, թե պատվաստումը պարտադիր է, պետք է պատվաստվեք

Արդյոք սա առանձնապես խոշոր չափերի հասնող պետական միջոցների հերթական վատնումը չէ՞ ազգադավների այս իշխանության կողմից…

 

Հայաստանում, ինչպես արդեն տեղեկացրել ենք , պատրաստվում են բնակչության 3 տոկոսին COVID-19-ի դեմ պատվաստել բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության` անվտանգության առումով առնվազն կասկածելի ու ցածր արդյունավետության պատվաստանյութով: Կարելի է ասել, որ արդեն նույնիսկ պարզ է, թե պատվաստումներն ումից են սկսելու և ինչ հաջորդականությամբ:

Համապատասխան հանձնաժողովն ռաջարկել է պատվաստել ռիսկի խմբերին հետևյալ հաջորդականությամբ. առաջին փուլում` 1) տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներին և աշխատակիցներին, 2) բուժաշխատողներին և սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներին, 3) 65 տ. և բարձր տարիքի անձանց՝ սկսելով 80տ. և բարձր տարիքի անձանցից, 4) 16 -64 տ. քրոնիկ հիվանդներին:

Երկրորդ փուլում` 1) Դասախոսներին, ուսուցիչներին, 2) արտակարգ իրավիճակների աշատակիցներին, 3) զինծառայողներին, 4) արդարադատության աշխատակիցներին` դատավորներին և այլոց, 5) հանրային տրանսպորտի աշխատակիցներին, 6) պետական ծառայողներին:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը մոտ օրերս կայացնելու է ռիսկային խմբերի առաջնահերթությունները սահմանող որոշումը, որը դժվար թե տարբերվի կամ շատ տարբերվի վերոնշյալ հաջորդականությունից:

Եթե հաշվի առնենք, որ երեխաները, հատկապես փոքրահասակ երեխաները դուրս են պատվաստումների ծրագրից կամ չեն պատվաստվելու, ապա ստացվում է, որ խոսքը չափահաս բնակչության ոչ թե 3, այլ շատ ավելի մեծ տոկոսի մասին է:

«Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական հանձնաժողովն» իր 2021թ. հունվարի 15-ի նիստի արձանագրությամբ առաջարկելով չմերժել հիշյալ պատվաստանյութի ձեռքբերումը, այնուամենայնիվ, այն հանրությանը չի ներկայացրել իբրև անվտանգ կամ արդյունավետ, որպես նշված պատվաստանյութի գնման հիմնավորում, նշել է միայն դրա արժեքի մատչելիությունը, վաղ ժամկետում պատվաստանյութի հասանելիությունը (մատակարարումը 2021թ. մարտ ամսին):

Մինչդեռ, «ՀՀ առողջապահության նախարարություն» անվամբ հանդես եկող մարմինը վերոնշյալ նիստի առնչությամբ հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ կարծես նպատակ ունենալով գովազդել է «AstraZeneca»-ի պատվաստանյութը, հավելել է.

«Նշենք, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունվետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»:

Իսկ մի՞ թե Հայաստանում հիմա արտակարգ իրավիճակ է… Նկատի ունենանք, որ չնայած բնակչության ճնշող մեծամասնության կողմից շնչադիմակներ չօգտագործելու ակնհայտ փաստին, վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն օրական չի գերազանցում 200-ը, իսկ առանձին օրերի` նույնիսկ 100-ը, և սա` այն դեպքում, երբ 2020թ. աշնան առանձին օրերի նոր դեպքերի քանակը գերազանցել է նույնիսկ 2000-ը:

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութն իսկապե՞ս բավարարում է պատվաստանյութերի անվտանգության չափանիշներին: Անվիճելի է, որ ցանկացած պատվաստանյութի գնի ձեռնտու լինելուց և շուտ հասանելիությունից, շատ ավելի կարևոր են նրա անվտանգությունը և որակը:

Ինչպես արդեն նշել ենք, Իրանն անվտանգության նկատառումներով հրաժարվել է «AstraZeneca»-ի պատվաստանյութից: Ավելին. միայն այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աչքի է ընկնում «AstraZeneca»-ի պատվաստանյութը յուրովի գովազդելու, առաջ մղելու հարցում, այդ պատվաստանյութի անվտանգության առումով արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս:

Վերոնշյալ պատվաստանյութի անվտանգության առումով առայժմ, ցավոք, քիչ բան է հայտնի, սակայն որակի կամ արդյունավետության առումով հայտնին բավական էր, որ հիշյալ հանձնաժողովն առաջարկեր մերժել հիշյալ պատվաստանյութի ձեռքբերումը: Մինչդեռ, առաջարկել է չմերժել` այն դեպքում, երբ «AstraZeneca»-ի պատվաստանյութի արդյունավետությունը ցածր է` ընդամենը 62,1 տոկոս: Դա նշանակում է, որ «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստված յուրաքանչյուր 1000 հոգուց մոտ 400-ը, չնայած պատվաստված լինելուն, կարող է վարակվել ու հիվանդանալ COVID-19-ով, քանի որ տվյալ պատվաստանյութի միջոցով չի հաջողվում բավականաչափ կոլեկտիվ իմունիտետ ձևավորել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան