Ամեն ինչ անելու եմ, որ մենք երբեք մուրացկան չդառնանք, պարտվողի հոգեբանությամբ չապրենք ու այս երկիրը չկործանվի․ Արփինե Հովհաննիսյան

Օգնում են նրանց, ովքեր ուզում են իրենց կյանքի կամ իրենց պետության համար լավ բան անել: Մուրացկաններին խղճում են: Մենք երբեք մուրացկան չենք եղել:

ՀՀ 3-րդ նախագահ

Իմ կողմից ուզում եմ ավելացնել, ամեն ինչ անելու եմ, որ մենք երբեք մուրացկան չդառնանք, պարտվողի հոգեբանությամբ չապրենք ու այս երկիրը չկործանվի: Եթե ինչ որ մեկի համար սա զուտ քաղաքական պայքար է, սրան-նրան նմանակելով մտքեր արտահայտելու հարթակ, ապա ինձ համար այն դարձել է կյանքի որակի ու բովանդակային շարունակականության հարց: Այս հարցում լինելու եմ նրա կողքին, ով կարող է ու ում համար սա լոկ քաղաքական ամբիցիայի հարց չէ:

Ամենաշատը թալանած, ամենաշատը երկրին վնաս տված, ամենաշատը երիտասարդ կյանքեր զոհած ցինիկ, անբարո, անպարկեշտ լպիրշների իշխանությունն` իր դասալիք կապիտուլյանտով ղեկավարով պետք է հեռանա:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։