Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին. Ագարակի գյուղապետ

«Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4կմ, մյուս կողմից 1:   Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ:

Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։

Եղվարդի համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանը նույնպես ասել է, որ իրենց համայնքում ևս կրակոցները լսելի են:

Մինչդեռ ՀՀ ՊՆ-ը կեղծում է իրականությունը, ամեն օր հայտարարելով, թե սահմանային միջադեպեր չեն արձանագրվում: