ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ևս մտադիր են բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը մտադիր է դիմել դատարան ու բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, որն այսօր մասնակցում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը:

Այվազյանի խոսքով, դատախազությունից ստացած նամակը, որտեղ մասնավորապես նշվում է, թե «ուղարկում ենք ձեր դիմումը հարուցված քրեական գործի շրջանակում ուսումնասիրություններ կատարելու համար», չի բխում օրենքի պահանջներից։

«Սա պատասխանատվությունից ու իրենց պարտականությունները կատարելուց խուսափելուն միտված հերթական գործընթաց է, փաստացի այսօրվա դատական նիստն առաջին ծիծեռնակն է, նման դատական գործեր արդեն բազմաթիվ կլինեն։ Կտեսնենք, թե ինչպես են պետական մարմիններն արձագանքելու դատարանների որոշումնեևրին»,- ասաց Վ. Այվազյանը։