Ինչպես նիկոլը դարձավ Իբրահիմ

««Կենտրոն» հեռուստաալիքի «Իմպուլս» հաղորդաշարին հյուրընկալվելուց հետո բազմաթիվ արձագանքներ և հարցեր եմ ստացել»,-գրել է Գեղամ Նազարյանը՝ անհրաժեշտ համարելով մի քանի կետով անդրադառնալ և հարցազրույցում հնչած մտքերին և իրեն ուղղված հարցերին.

  1. Ունենք հինգ հազար զոհ, որոնց ընտանիքի անդամները հոգեբանական բարձրակարգ օգնության կարիք ունեն: Ունենք հազարավոր վիրավորներ, որոնք բարձրակարգ բուժօգնության, այդ թվում և վիրահատությունների կարիք ունեն: Ունենք վիրավորներ, որոնք պրոթեզավորման խնդիրներ ունեն: Ունենք վիրավոր-հաշմանդամենր, որոնք կյանք վերադառնալու և մասնագիտություն ձեռք բերելու խնդիր ունեն և վերականգնողական կենտրոնում լուծում են նաև այդ խնդիրը: Ունենք հազարավոր զինվորներ, որոնք 44 և ավելի օրեր գտնվել են անմարդկային պայմաններում և անպայման պետք է բուժզննում անցնեն, և որ ամենակարևորն է՝ ստանան բարձրակարգ հոգեբանական օգնություն: Պետական առանձնատները և այդ տարածքը, ինչպես պնդում են մասնագետները, ամենալավ վայրն է, որտեղ պետք է ստեղծվի մեր զինվորների, զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված բարձրակարգ բժշկական և վերականգնողական կենտրոնը: և այնտեղ ապրող երկու ընտանիքները պետք է ժամ առաջ հավաքեն իրերը և հեռանան այնտեղից: Եթե նրանք հապաղեն, ապա մի օր զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, վիրավոր զինվորների, հրաշքով ողջ մնացած զինվորների ծնողները շրջափակելու են կառավարական առանձնատները և այնտեղից հեռացնելու են այնտեղ պատսպարված երկու ընտանիքին:
  2. նիկոլին պետք է երկրորդ հնարավորություն տալ երկիրը ղեկավարելու համար պնդումը ոչ միայն անհեթեթություն է, այլ նաև վտանգավոր: Պետությունը, բառիս բուն իմաստով կործանած, տարածքային կորուստներ արձանագրած, հինգ հազար զինվորի կյանք խլած ղեկավարին ոչ թե պետք է երկրորդ շանս տալ, այլ պետք է դատել և մեկուսացնել հասարակությունից:
  3. Պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը ծիծաղում էր ադրբեջանցի Իբրահիմի վրա, որ մեկ լրագրող էր, մեկ պատգամավոր, մեկ զինվոր: Հիմա մենք ունենք մեր Իբրահիմին՝ նիկոլին, որը համաձայնեց Արտաշատում մասնակցել բեմականացված ներկայացման, որտեղ ժողովուրդը տեղի միլպետն էր և մի խումբ դերասաններ: Ինչո՞վ է նա տարբերվում Իբրահիմից՝ ոչնչնով: Իսկ գուցե նրանով, որ Իբրահիմը շարքային ադրբեջանցի է, իսկ նիկոլը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում:
  4. Բազմաթիվ զանգեր, նամակներ ենք ստանում անհետ կորածների, զոհված զինվորների ծնողներից, որոնք պահանջում են ավելի վճռական գործողություններ ձեռնարկել իրենց որդիների հետ տեղի ունեցածի համար նիկոլին պատասխանատվության ենթարկելու համար: Գնալով այդ ծնողների ցասման դեմն առնելն անհնար է լինելու, եթե ժամանակին չսկսենք մեր նյուրնբերգյան դատավարությունը:
  5. Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ նիկոլն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի: Բազմաթիվ ապացույցներ կան, որ նիկոլը հնարավորություն է ունեցել կանգնեցնել պատերազմը մի քանի անգամ, բայց հրաժարվել է այդ քայլից, առաջացնելով անգամ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զարմանքը:
  6. նիկոլը պատերազմի երրորդ օրը կասեցրել է բանակի լրահամալրումը և կոչեր արել կամավորներին վերցնել տանը եղած կասկաները և շտապել ռազմաճակատի գիծ: Բազմաթիվ ապացույցներ և վկայություններ կան, որ պահեստազորով մարտի դաշտ գնացածներին և կամավորականներին թողել են անօգնական վիճակում:
  7. Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնությանը միանում են հարյուրավոր, արդեն նաև հազարավոր մարդիկ: Խորհրդանշական և կարևոր կլինի, եթե այս նախաձեռնությանը միանան մանկավարժները, դպրոցները, քանի որ մեր 18-20 տարեկան տղաները պատերազմի դաշտ մտել են բառիս բուն իմաստով հենց դպրոցից:
  8. Հրաժարվելով ընտրություններից, արտահերթ ընտրություններից նիկոլը փակում է եռացող կաթսայի բերանը, նպաստելով պայթյունի առաջացմանը: Իմքայլականներն արդեն վաղուց նեղ անձնական խնդիրներ են լուծում և ձգելով նիկոլի հրաժարականն ընդամենը ժամանակ են շահում իրենց խնդիրները լուծելու և Հայաստանից հեռանալու համար:
  9. նիկոլը չի կարող պահպանել իշխանությունը, որքան էլ որ իմիտացիայի փորձեր անի, թե տիրապետում է իրավիճակին, որքան էլ խոսի կանեփի արտադրության մասին: Նա վաղուց արդեն կորցրել է իշխանությունը: Իբրահիմը չի կարող ղեկավարել Հայաստանը:
  10. Իրավապահ մարմինները պետք է հարցաքննեն Ստեփանակերտի կառավարման բունկերում հայտնված քաղաքացիական անձանց, այդ թվում աննային, ինչպես նաև ստուգեն նրանց հեռախոսային մուտքային և ելքային զանգերն ու հաղորդագրությունները: Ավելին, նրանց պետք է արգելվի լքել Հայաստանի տարածքը:

Ճշմարտություն սերունդների համար