Հորդորում ենք իջեցնել և համապատասխան բուժման տանել մեր գերագույն, գլխավոր խելագարին. ակցիայի մասնակիցներ (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը, որը կպել է այդ աթոռին, ունի հոգեկան խնդիրներ։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ երիտասարդներն իրենց հետ բերել էին անվասայլակ՝ նշելով, թե դրանով պետք է հեռացնեն Փաշինյանին։

«Ահազանգ կար, որ կառավարության շենքում հոգեկան խնդիրներով անձ կա, բժիշկները եկել են նրա հետևից։ Հորդորում ենք իջեցնել և համապատասխան բուժման տանել մեր գերագույն, գլխավոր խելագարին։ Հուսով ենք՝ կգտնվեն ադեկվատ մարդիկ, որ գնահատելով ստեղծված իրավիճակն ու վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ոչ ադեկվատ լինելը՝ կիջնեն այստեղ»,-նշեց նա։

Ըստ ցուցարարի՝ վարչապետի անադեկվատ պահվածքը հայտնի է բոլորին։ «Բոլորս ենք տեսել դրա տարբեր դրսևորումները, իր ոչ կոռեկտ պահվածքը տարբեր հարթակներում, և կարծում ենք՝ ճիշտ կլինի իր հոգեկան առողջությանը հետևելը, որովհետև այն պրոցեսները, որոնք անցանք որպես պետություն, այն մասին են, որ եթե ինքը դավաճան չէր, միանշանակ հոգեկան խնդիրներ ուներ։ Դավաճան էր միանշանակ, բայց իր հոգեկան խնդիրները տարբեր իրավիճակներում տեսել ենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում