18 ադրբեջանցի գերի վերադարձվել են ոչ մի բանի դիմաց․ տեղյա՞կ եք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը

Անդրադարձ է կատարվել.

1․Արցախյան 44-օրյա պատերազմին և պարտության պատճառներին

2․Հայաստանում գործող գործակալական ցանցերին և թրքասիրության քարոզին

3․ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության երաշխիքներին

4․Կարսում իրականացվող զորավարժություններին և թուրք-ադրբեջանական նկրտումներին

5․Գերիների վերադարձի առաջնահերթությանը և 18 ադրբեջանցի գերիների վերադարձին ոչ մի բանի դիմաց:

Անդրադառնալով Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներին՝ Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ այսօր պարզ է, թե Թուրքիան ու Ադրբեջանը ինչ նպատակներ են հետապնդում և ինչպիսի գաղափարախոսություն ունեն, իսկ ո՞րն  է մեր՝ ՀՀ գաղափարախոսությունը և նպատակները։

Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը ոչ բավարար գնահատելով՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է այլընտրանք ունենալ և պարալիզացնել ողջ Հանրապետությունը և արագ ինքնակազմակերպվել։

Մանրամասները՝ տեսանյութում