Անթույլատրելին. ինչու է ՀՀ առողջապահության նախարարությունը հայացքն ուղղել COVID-19-ի պատվաստանյութի նաև արևմտյան արտադրողներին

Երբ ասպարեզ եկավ COVID-19-ի ռուսական պատվաստանյութը` «Спутник V»-ն, և լուրջ հաջողություններ արձանագրվեցին, գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերը, որոնց պատվերով է նոր կորոնավիրուսը ստեղծվել, միանգամից հասկացան, որ այն, ինչ մարդկության, առնվազն` թիրախավորած որոշ պետությունների բնակչության դեմ ծրագրել են իրականացնել իրենց պատվերով ստեղծված կամ ստեղծվելիք պատվաստանյութերով, մասամբ հայտնվել է ձախողման վտանգի տակ:

Բացի վերոնշյալից, նրանց համար ի սկզբանե պարզ դարձավ, որ մարդկության մի մասը պատվաստվելով «Спутник V»-ով, չի օգտագործելու իրենց պատվաստանյութերը, հետևաբար այդ չափով պակասելու են իրենց պատվաստանյութերի իրացումից սպասվող շահույթները:

Հայաստանը երկար ժամանակ ու «տարօրինակորեն» չէր գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը` «Спутник V»-ն, որն աշխարհում լավագույնն է` բարձր արդյունավետություն ունեցող ու COVID-19-ի այլ պատվաստանյութերի համեմատ, պակաս վտանգավոր:

ՀՀ-ն պաշտոնապես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ և այլն, և այլն, բայց «Спутник V»-ն «տարօրինակորեն» չէր գրանցում, ինչպես, օրինակ, Ռուսաստանի թշնամի Թուրքիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք Ռուսաստանի հետ ոչ միայն ռազմավարական դաշնակից, այլև ընդհանրապես դաշնակից չէին, այդ ընթացքում իրենց մոտ արդեն գրանցել էին «Спутник V»-ն ու սկսել նրա զանգվածային կիրառումը, իսկ մեզ մոտ այն չէին գրանցում: Ինչո՞ւ… Շատերը, անշուշտ, չգիտեն այս հարցի պատասխանը: Բայց մենք ախր հո գիտենք, թե Հայաստանում ով և ովքեր են եկել իշխանության, և որ նրանց ետևում նրանց ետևում կանգնած են հայ ժողովրդի թշնամիները:

Հայաստանում «Спутник V»-ի չգրանցման խնդրին վերջերս, ի թիվս այլոց, «Ֆեյսբուք»-ի իր էջում ստիպված եղավ անդրադառնալ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, միջազգայնագետ Կարինե Եսայանը` գրելով հետևյալը .

«Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից

Հայաստանի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը չի գրանցում կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական «Вектор»-ի մշակած պատվաստանյութը:

Mediaport-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը առաջարկել է պատվաստանյութի 150.000 օրինակ նվիրել ՀՀ-ին, բայց Հայաստանը չի գրանցում պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից:

Ավելին, Հայաստանի մի շարք մասնավոր բուժկենտրոններ արդեն իսկ պայմանավորվածույթյուններ ունեն ռուսական ընկերության հետ, սակայն չեն կարողանում ներմուծել պատվաստանյութը՝ դարձյալ գրանցման բացակայության պատճառով:

Փոխարենը Արսեն Թորոսյանն ու դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, որոշակի կոռուպցիոն սխեմաներով գրանցել են բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ պետբյուջեի միջոցներով գնելով 55.000 օրինակ, որոնք առաջիկայում ներմուծելու են Հայաստան:

Mediaport-ի տեղեկություններով՝ բրիտանական պատվաստանյութը Հայաստանում շրջանառության մեջ կդրվի փետրվարի վերջից»:

Նույն օրը խնդրին անդրադարձավ նաև «Ազգային Վերահսկողության Համակարգ»-ը: Անցած ժամանակաընթացքում ՀՀ իշխանությունները հավանաբար համապատասխան ազդակներ ստացան նաև Ռուսաստանից կամ ՌԴ համապատասխան մարմիններից, հնարավոր է, որ այնտեղից նրանց զանգահարած ու «դաստիարակչական զրույց ունեցած լինեն» կամ բացատրություն պահանջած լինեն «Спутник V»-ի չգրանցման վերաբերյալ: Եվ, ահա, «Ազգային Վերահսկողության Համակարգ»-ը փետրվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Երկու օր առաջ Ազգային Վերահսկողության Համակարգի կողմից բարձրաձայնումից հետո, այսօր արդեն հայտարարվեց, որ ՀՀ ԱՆ-ն պատրաստվում է գրանցել ռուսական Sputnik V պատվաստանյութը։ Համաձայն Sputnik Armenia-ի հրապարակման ՀՀ ԱՆ-ն հավանության է արժանացրել այդ պատվաստանյութը։ Սպասենք Առողջապահական համակարգի պատասխանատուների հետագա քայլերին»։

Նույն օրը «Sputnik Armenia»-ն տեղեկացրեց, որ Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա։

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V»‰ պատվաստանյութի օգտագործմանը,- գրել է «Sputnik Armenia»-ն:- Այդ մասին տեղեկացնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։

Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։

Նշենք, որ «Սպուտնիկ V»-ն ավելի վաղ գրանցվել է Արգենտինայում, Բելառուսում, Վենեսուելայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում»։

Ռուսաստանից հունվարին հավանաբար բավական կոշտ են խոսել ՀՀ համապատասխան պաշտոնյաների հետ, քանի որ այստեղ որոշել են գրանցել միանգամից, առանց ՀՀ-ում լրացուցիչ հետազոտությունների, ինչը, կարծում ենք, սխալ է: Եթե գրանցման նպատակով ավելի վաղ սկսվեր համապատասխան գործընթաց, ժամանակ կլիներ վերոնշյալ հետազոտությունների համար:

Անդրադառնալով պատվաստանյութերի ձեռքբերման խնդրին, Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ գրել է .

«Գիտական աշխարհի հեղինակավոր LANCET ամսագիրը հրապարակել է կլինիկական հետազոտության տվյալներ, ըստ որոնց ռուսական արտադրության SPUTNIK V պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է 91.8%, ինչն անհամեմատ ավելի բարձր է, քան բրիտանական Oxford/AstraZeneca պատվաստանյութինը՝ 60%։

Հիմա հարց. ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում COVAX ծրագրով նախատեսված 300 000 չափաբաժնով Oxford/AstraZeneca-յի փոխարեն բանակցել Ռուսաստանի հետ և ստանալ ավելի էֆեկտիվ պատվաստանյութ ավելի մեծ քանակով»։

Նշենք, որ ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած տեղեկության, «Спутник V» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի քան 95% է, ավելին` մասնագետներն ասում են, որ պաշտպանության մակարդակն արդեն 96-97% է: ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութ գնել մեր երկրի բնակչության 10%-ի համար, խոսքը ռիսկային խմբում գտնվողների մասին է: Բնականաբար, հարց է առաջանում` ինչու ՀՀ բնակչության 3 թե 4 տոկոսի համար որոշվել է գնել բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը, որից Իրանն անվտանգության նկատառումներով հրաժարվել է, և որը ռուսական «Спутник V»-ին իր արդյունավետությամբ անհամեմատ զիջում է:

Հայկական կողմը բնակչության վերոնշյալ 10 տոկոսի պատվաստման համար, ընդհանուր առմամբ, բանակցություններ է վարում COVID-19-ի չորս տեսակի պատվաստանյութերի հնարավոր մատակարարումների վերաբերյալ: Շուտով հայտնի կդառնա, «Спутник V»-ից և «AstraZeneca»-ի պատվաստանյութերից բացի, մյուս երկուսը ռուսակա՞ն արտադրության են, թե…

Ընդգծենք, որ «Pfizer/ BioNTech»-ի և «Moderna»-ի պատվաստանյութերն արդեն աչքի ըևկել են իրենց վտանգավոր հետևանքներով ու պատճառած վնասներով, և ՀՀ առողջապահության նախարարությունն այդ մասին նախապես տեղեկացված լինելով, դրանք ձեռք բերելու իրավունք չունի: Սա անտեսելը կարժանանա համապատասխան գնահատականի և նախարարության ղեկավարության համար կունենա հետևանքներ…

 

Արթուր Հովհաննիսյան