Բերման ենթարկված զինծառայող Անդրանիկ Պողոսյանը կրկին անցել է ծառայության. Դեժավյու

Երեկ Գորիսի ռազմական ոստիկանության կողմից բերման ենթարկված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Պողոսյանը, կրկին անցել է ծառայության: Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։

«Մեր տեղեկություններով, երեկ բարձրացած աղմուկի արդյունքում Անդրանիկին հետ են տարել դիրքեր, նկարահանել են, որպեսզի ցույց տան, թե լրատվամիջոցները ստահոդ լուրեր են տարածում»,- գրել է ալիքը։