Դեռ շարունակում են քանդել կառավարման համակարգը

Դեռ շարունակում են քանդել կառավարման համակարգը:

Կենտրոնի թաղապետը, որպեսզի կարողանա շինարարական ապօրինությունները առանց գլխացավանքի իրականացնել, որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից:

Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն: Որոշել են քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժինները միավորել! սրանք բոլորովին տարբեր գործառույթներ ունեցող և մասնագիտական ներուժ պահանջող բաժիններ են, որոնց միավորումը կլինի նույնը, ինչ կետրոնի թաղապետի պաշտոնը համատեղվի կադաստրի պետի գործառույթների հետ:

Հուսամ իշխող ուժը կենտրոնի թաղապետի ապօրինություններով չի առաջնորդվի:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից։