Սեփական վախերը չհաղթահարելու հետևանքները…

Սեփական վախերը չհաղթահարելու հետևանքները…

Նկարի ձախ հատվածում տեսնում ենք մի քարտեզ, մի իրավիճակ, որն առաջարկվել էր հակամարտող կողմերին՝ որպես պատերազմը կանգնեցնելու ելք։

Առաջին հատվածում պատկերված ելքը դուր չեկավ Հայաստանի ռազմաքաղաքական էլիտային, որի պատճառով մենք զիջեցինք ավելի քան 10000 քկմ Հայրենիք։ Առանց կրակոցի հանձնվեցին Քարվաճառը, Լաչինը, Աղդամը… Շուշիի ու Հադրութի մասին էլ չեմ ասում։

Սեփական վախերը չհաղթահարելու պատճառով ունեցանք տարածքային ահռելի կորուստներ, մեզ համար անթիվ զոհեր, անհայտ քանակությամբ ռազմագերիներ, անհայտ կորածներ, չգիտենք, թե՞ որտեղից է սկսվում և որտեղ ավարտվում մեր Հայրենիքի սահմանները, Արցախը չունի որևէ հասկանալի կարգավիճակ։

Այս ամենը բացառապես օրվա իշխանության և գերագույն հրամանատարի տիտղոսը վերցրած Նիկոլ Փաշինյանի վրա է։ Ու ես զարմանում եմ, որ այս ամենից հետո դեռ կա մարդ, ով պաշտպանում եւ/կամ արդարացանում է Փաշինյանի ձախողված կառավարումը, կապիտուլիացիա ստորագրելը։ Ես չեմ հասկանո՞ւմ, դուք ինչո՞վ եք մտածում…

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։