Սա վկայում է մեկ բանի մասին․․․ Բայց չնեղվեք, դուք Մակունցին ուղարկեք դեսպան՝ սաղ կդզի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ

Սա ասում է ՄԽ համանախագահ երկրի դեսպանը: Մի պետության դեսպան, որ մշտապես պնդում էր, որ ԼՂ հարցի ռազմական լուծում չկա:

Սա վկայում է մեկ բանի մասին: Հայաստանի իշխանությունները տապալել են և հետևողական տապալում են արտաքին քաղաքականությունը՝ բոլոր ուղղություններով:

Բայց չնեղվեք: Դուք Մակունցին ուղարկեք դեսպան՝ սաղ կդզի:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից