Լավ էլ կարողանում է, բայց իր լսարանին էշի տեղ է դնում

Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության վերադառնալու իրավունք տալու և քաղաքը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու միջև: Իր այսօրվա լայվից երեք հետևություններից մեկը հնարավոր է ընտրել միայն. 1. ՀՀ վարչապետը չի կարող համարժեքորեն գնահատել իրողությունները, 2. Լավ էլ կարողանում է, բայց իր լսարանին էշի տեղ է դնում, 3. Էշերը ոչ թե Փաշինյանի ասածները համոզիչ համարողներն են, այլ լսարանի այն մասը, որը երկու լուծումների միջև տեսնում է էական տարբերություն` այդ թվում ես:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից