Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ը, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով

Ինչո՞ւ է ԵՄ-ը կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։

Լավ է, որ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի:

Վատ է, որ ԵՄ-ը կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով:

Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ը, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից