Մինչև ե՞րբ հանդուրժենք այս թուրքասեր իշխանությանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ Դավիթ Խաչատրյանը

30 տարի հպարտացել ենք, որ ունենք հաղթանակած բանակ, բանակ, որը տարածաշրջանում ամենից մարտունակն է ու անգամ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը:

Սակայն 2018-ին իշխանության եկավ մի թիմ, որը սկսեց հետևողականորեն թուլացնել բանակը: Մեր զինվորին ելակ տվեցին, դրանով ոգևորեցին ծնողներին, բայց վտանգեցին զինվորի կյանքը. փոխեցին ռազմավարական պլանը, չվերազինեցին բանակը, չգնեցին անհրաժեշտ զենք-զինամթերք, փոխարենը գնեցին ինքնաթիռներ, որոնք պարզվեց՝ հրթիռներ չունեին:

Բայց դա չխանգարեց, որ չկրակող զինտեխնիկայի ֆոնին նկարվեին ու լուսանկարները տարածեին «Ֆեյսբուքով» մեկ, հետո ֆեյքերի բանակով զվարճանային ու հայտարարեին՝ պաշտպանված երկինք ունենք, պաշտպանված երկիր:

Բայց պարզվեց, որ այդ ամենը սուտ է: Ու ցավալին այն է, որ իրականությունը պարզվեց պատերազմի ժամանակ, որի հետևանքը 5000-ից ավելի մեր զոհերն են ու հայրենիքի կորուստը:

Մանրամասները՝ տեսանյութում