Արցախում անհայտ անձը թափանցել է դպրոցի շենք. ԱՀ քննչական կոմիտե

2021թ. հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ն անհայտ անձը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, մեխանիկական ներգործության միջոցով ջարդելով մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել ԱՀ Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենք և գաղտնի հափշտակել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.273.600 ՀՀ դրամ արժողությամբ, տարբեր տեսակի ապրանքներ:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: