Մեր սրտի զինվորին գիրք նվիրելով՝ նաև վիրավոր զինվորներին ենք աջակցում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը

Խոսեցինք վաղը՝ հունվարի 30-ին, սիրո և երիտասարդության հովանավոր Սուրբ Սարգիսի տոնի կապակցությամբ նախատեսված միջոցառումից։ Արարատյան Հայրապետական թեմը, «Բուկինիստ» ընկերությունը, «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնը, «Աջակցություն վիրավոր զինվորներին» կազմակերպությունը միասին նախաձեռնել են գրքի վաճառքի տասնօրյակ՝  նվիրված հայ զինվորին, որի ընթացքում հնարավոր է գիրք գնել և այն նվիրել ծանոթ, անծանոթ զինվորներին, կամավորներին։ Գրքերի վաճառքից գոյացած հասույթի 20 տոկոսը կնվիրաբերվի զինվորների վերականգման կենտրոնին։

Խոսեցինք նաև գրքի դերի ու նշանակության մասին, որքանո՞վ է այսօր գիրքը մեր կյանքում կարևորվում, ի՞նչ գրքեր են հատկապես պահանջարկ վայելում։

Մանրամասները՝ տեսանյութում