Պատերազմի ընթացքում խառնաշփոթին նպաստեց Հայաստանի քաղաքական ղեկավարության, առաջին հերթին՝ վարչապետի դիլետանտիզմը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաննե­րում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վե­րաբերող անհստակությունը և դրանից առաջացող խո­չընդոտները:

Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհր­դի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստա­նի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթնե­րին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը», – վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այդ պաշտոնն էր զբաղեցնում արցախյան պատե­րազմի ժամանակ՝ այն պատերազմի, որում մենք ջախջա­խիչ պարտություն կրեցինք:

Եվ իսկապես՝ ո՞վ էր Արցա­խում կազմակերպում ինքնապաշտպանությունը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Դավիթ Տոնոյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, Արայիկ Հարությունյա՞նը, Ջալալ Հարությունյա՞նը, գուցե Սամվել Բաբայանը կամ Աննա Հակոբյա՞նը: Պաշտպա­նության նախկին նախարարը իրավացի է այն առումով, որ այդ հարցի սահմանադրական կարգավորումները հս­տակ չեն, և պատերազմի ժամանակ դա իսկապես կա­րող է նպաստել խառնաշփոթի առաջացմանը: Այս կամ այն գործողություն իրականացնելու հրամանը պետք է տր­վի մեկ կետից և անվերապահորեն կատարվի բոլորի կողմից: Ի դեպ, դա վերաբերում է նաև ԱԱԾ-ին, որն, ի վերջո, նույն զինվորական ծառայությունն է իրականաց­նում:

Բայց ավելի շատ, քան օրենսդրական բացերը, անհստակությանը և խառնաշփոթին նպաստում էր Հայաստա­նի ներկայիս քաղաքական ղեկավարության և առաջին հերթին՝ վարչապետի դիլետանտիզմը: Հայտնի օրինա­չափություն է. որքան մարդ տգետ է, այնքան՝ ինքնավս­տահ, որևէ նոր բան սովորելու անընդունակ և, որպես կանոն՝ պարանոյային հակված: 2,5 տարի պաշտոնա­պես գերիշխող մտայնությունն այն էր, որ մեր գեներալ­ների և բարձրաստիճան սպաների զգալի մասը դավա­ճան է ու հեղափոխության թշնամի: Այդ միտքը հաջողու­թյամբ մտցվել է լյումպենացված զանգվածի գլուխը՝ «բա ճիշտ էր արել Նիկոլը, որ Աննային ուղարկել էր Գլխավոր շտաբ՝ դավաճանությունն էր ուզում կանխել»: Պետության և բանակի մասին նման պատկերացումներով դժվար է հաղթել պատերազմում:

Մինչդեռ վստահ եմ, որ մեր գեներալների, սպաների ու զինվորների ճնշող, բացարձակ մեծամասնությունը հայրենասեր, իրենց գործին նվիրված ու խիզախ մարդիկ են: Պարզապես քաղաքական ղեկավարությունը պետք է վստահի նրանց գիտելիքներին, ականջալուր լինի նրանց հայտնած տեղեկություններին, ոչ թե ղեկավարվի սեփա­կան երևակայությամբ ու ամբիցիաներով, բ/ նրանց առ­ջև դնի հստակ և իրագործելի խնդիրներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: