Մոսկվայում Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. Mediaport

Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա: Այս մասին գրում է Mediaport թելեգրամ ալիքը։

«Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց  և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «դավաճաններ» վանկարկումով դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա է հայտարարել և փակել է դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները:

Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեկցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստերերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված ախրանիկի ուղեկցությամբ:

Տեսանյութերը՝ քիչ անց»,- գրում է թելեգրամ ալիքը: