Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. «Դեժավյու»

«Դեժավյու» թելեգրամյան ալիքը  գրում է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար  Միքայել Համբարձումյանին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել, հստակ հասկացնելով, որ, այդ քայլն անելով, ինքը բացարձակ վստահության կարժանանա։

«Սակայն Համբարձումյանը հրաժարվել է` բացատրելով, որ հիմքեր չկան, իսկ իր նկատմամբ վստահությունը, հետևաբար նաև նշանակումը, չի կարող դրանով պայմանավորված լինել։ Դրանից հետո փորձ է արվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան  միջոցով կոնտրոլի վերցնել Համբարձումյանի գործողությունները, սակայն դրան էլ վերջինս ընդդիմացել ու թույլ չի տվել։ Այս դեպքերն են հանդիսացել հրաժարականի առիթներից մեկը, որոնց մասին Համբարձումյանը համառորեն լռում է։ Այսինքն` փորձել են անել այն նույնը, ինչ արեցին Ավինյանի միջոցով, երբ վերջինիս ուղարկեցին ԱԱԾ ու նա, Աբազյանի հիվանդության ընթացքում, ղեկավարում էր ծառայությունը և մարդկանց ձերբակալման ցուցումներ էր տալիս»,- գրում է թելեգրամյան ալիքը։