Վարագ Սիսեռյանը «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերության փոխտնօրենն է

Վարագ Սիսեռյանը, ով նախկինում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավարն էր, աշխատանքի է անցել «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերությունում, որպես  փոխտնօրեն:

Հիշեցնենք, որ «Team Telecom Armenia» ընկերությունը վայելում է Տիգրան Ավինյանի բարձր հովանավորությունը, իսկ որոշ շրջանակների պնդմամբ՝ Ավինյանը ոչ պաշտոնապես այդ ընկերության  փայատերերից  է։ Այս մասին գրում է «Դեժավյու» թելեգրամ ալիքը: