Հայեր, պատրաստ եղեք, դեռ շատ ադրբեջանցիներ են շրջելու ողջ Հայաստանում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան է

Երեկ` հունվարի 11-ին կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, ու կրկնվեց այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին, այսինքն, երեկ ստորագրվեց  Հայաստանի համար երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը: Եվ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարությամբ իրականում բացվեց Հայաստանի դռները ադրբեջանաթուրքական տանդեմի առաջ:

Չնայած  հանդիպումը եռակողմ էր, բայց իրականում այն երկկողմ էր, քանի որ Հայաստանը  բացակա էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր արտահայտում  Հայաստանի շահերը: Մոսկովյան այցը ցույց տվեց, որ Փաշինյանն անկարող է բանակցել  ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Նա թույլ է, նրա աչքերում, նրա հայացքում նկատվում էր անբացատրելի վախ Ալիևից, ու դա նրան անգամ չհաջողվեց  թաքցնել տեսախցիկներից:  Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին,  նա պարզապես կատարածու է:

Մանրամասները՝ տեսանյութում